ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

2018-ի ընտրություններին ինքն ու իր ուսապարկերն էին «հետևիցս ընկած», որ իրենց օգնեմ «փրկել հայրենիքը»

2018-ի ընտրություններին ինքն ու իր ուսապարկերն էին «հետևիցս ընկած», որ իրենց օգնեմ «փրկել հայրենիքը»
21.09.2025 | 12:37

Կարծում եմ՝ շատերն են տեղյակ՝ ըմբշամարտի աշխարհի առաջնությունն է: Շնորհավորում եմ հնագույն մարզաձևի երկրպագուներին գեղեցիկ սպորտային տոնի կապակցությամբ և Հայաստանին՝ նվաճված մեդալների առիթով:

Տեղեկացա, որ ՀՀ-ում իրեն սպառած, բայց դեռևս վարչապետ հանդիսացող պաթոլոգիկ սուտասանը, որը վաղուց պետք է վերացած լիներ հանրային դաշտից, հերթական անգամ զառանցել է:

Տուրք չտալով այս ոչնչության առաջացրած զզվանքին` կարճ կասեմ։

Երբ հայրս ու ես օլիմպիական ու աշխարհի առաջնություններ էինք հաղթում, սա դեռ կյանքում չէր դրսևորվել, և 2018թ. ընտրություններին ինքն ու իր ուսապարկերն էին «հետևիցս ընկած», որ իրենց օգնեմ «փրկել հայրենիքը»:

Երբ 2020թ. ապրիլից սեպտեմբեր այդ նույն արարածին փաստերով հիմնավորում էի, թե ինչպես է իր կգմս նախարար հանդիսացող ուսապարկը ուղղակի քանդում սպորտը, կրթությունը և գիտությունը, փոխանակ պատժեր հանցավորին, խնդրում էր, որ աչք փակեմ, հրաժարական չտամ ՝ առաջարկելով փոխարենը դեսպան դառնալ ցանկացած, կրկնում եմ, ցանկացած երկրում կամ էլ վերցնել ՀԱՕԿ նախագահությունը...

Ժամանակը ցույց է տվել պատասխանս:

Արցախը հանձնողի, հանձնելն առհասարակ քաղաքականություն դարձրածի, իր պատճառով զոհված հազարավոր երիտասարդների շիրիմներին կեղծ չոքողի և հայոց մայրերի անունը տալուց կեղծ լացողի հետ ես ոչ միայն սպորտի, այլ որևէ թեմայով քննարկելիք չունեմ։ Նա պետք է կանգնի դատարանի առաջ:

Իսկ ասելիքս վաղուց ասել եմ՝ թե՛ մանդատից հրաժարվելուց առաջ, թե՛ հետո:

Հ.Գ. Երբ Փարիզի խաղերից հետո ՀԱՕԿ-ից խնդրեցին Լևոն Ջուլֆալակյանին վերադառնալ՝ ղեկավարելու ըմբշամարտի հավաքականը, վերջինս շատ յուրահատուկ պատասխան տվեց . «Եթե ես վերադառնամ, լինելու են բազմաթիվ ոսկե մեդալներ, որոնցից հետո ստիպված եմ լինելու մասնակցել վարչապետի հետ պետական հանդիպումներին:

Իսկ ես դավաճանների ձեռքը չեմ սեղմում»:

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 2051

Մեկնաբանություններ